Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված միջոցառում Վալանսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 22-ին Ֆրանսիական Վալանս քաղաքի շուրջ երեսուն ֆրանսահայ կազմակերպությունները նախաձեռնել են Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված մեծ միջոցառում:Այս մասին armlur.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: Վալանսի Հայ մշակութային ժառանգության բարեկամների կենտրոնի լեփ-լեցուն սրահում կազմակերպված միջոցառմանը, որին ներկա են նաև պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մշակութային ու լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ, բանախոսները ներկայացրել են Շուշիի ազատագրման առանձնահատուկ կարևորությունը ողջ հայության համար՝ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում և Սփյուռքում:
Միջոցառման ավարտին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը, որը ներկա է եղել որպես հատուկ հրավիրյալ, պատասխանեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի։ Վալանս այցի շրջանակներում դեսպան Չիտեչյանը նաև հանդիպումներ է ունեցել Դրոմ նահանգի պրեֆեկտի, տեղի պատգամավորների և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։




Լրահոս