
Տվերում ձերբակալված կինը կախվել է հենց ոստիկանության բաժանմունքում, տեղեկացնում է «Интерфакс»-ը:
1980թ.-ի ծնված կինը ինքնասպան է եղել երկուշաբթի, Մոսկվայի ժամանակով ժամը 21:15-ի սահմաններում, տեղեկացրել են Ռուսաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունից:
Կինը ձերբակալվել է դեպքից երկու ժամ առաջ՝ ոչ սթափ վիճակում հասարակական վայրում հայտնվելու համար: Կախվելու համար նա հանգույց է պատրաստել սեփական վերնաշապիկից:
Կատարված փաստի առնչությամբ նշանակվել է ծառայողական հետաքննություն, որի արդյունքում կպարզվի այդ պահին հերթապահող ոստիկանության աշխատակիցների մեղքի չափը: