Ինչպե՞ս եք վերաբերվում նախաամուսնական սեռական կապերին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ վաղ անցյալում նման հարցադրումը խիստ արտառոց կարող էր թվալ: Փոխվել են ժամանակները, փոխվել է նաև մարդկանց աշխարհայացքը: Այսօր ոչ միայն նշված հարցադրումը չի զարմացնող, այլև անգամ պատասխաններն են խիստ բազմազան: Ավագ սերունդը, իհարկե, այս հարցում նույնպես խիստ պահպանողական է մնում, ու մեծահասակները գտնում են, որ հայկական ազգային ավանդույթները պետք է պահպանվեն և ամենանվիրված ու հավատարիմ զույգերի միջև ամեն բան պետք է տեղի ունենա ամուսնանալուց հետո միայն:

Երիտասարդները, սակայն, Armlur.am-ի հետ զրույցում ավելի ժամանակակից էին ձգտում ներկայանալ, ու նշում էին, որ ոչինչ չի խանգարում, որպեսզի առաջադեմ աշխարհից ներմուծվող բարքերը կիրառվեն ու ծավալվեն նաև մեզանում: Մյուս կողմից երիտասարդների մեջ քիչ չէին նաև մեծահասակների տեսակետը կիսողները:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս