ՀՅԴ-ի համար անընդունելի է 2015-ի բյուջեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 2015թ. պետական բյուջեում ներկայացված եկամուտներն ու ծախսերը չեն բավարարում ՀՅԴ խմբակցությանը: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Չի բավարարում զարգացման այն տեմպերը, որոնք արձանագրվում են այս բյուջեով, որովհետև սահմանափակ են թե հնարավորությունները, թե ռեսուրսները»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք բյուջեն իրատեսական է, Ռուստամյանը հայտարարեց.  «Իրատեսական, միգուցե, բայց այն ինչ կա, չի բավարարում: Բյուջեի եկամտային մասն է կարևոր լինելու, այն չի բավարարում բացարձակապես, անըդնունելի բյուջե է»:




Լրահոս