
Դատելով Ռուսաստանի կառավարության նոր կազմից՝ երկիրն անդամահատված է երկպառակություններից,-ասվում է The Financial Times-ի խմբագրական հոդվածում: Բարեփոխումների հույսերը թույլ են. շատ նախարարներ մնացել են իրենց պաշտոններում, մյուսները պաշտոններ են ստացել Կրեմլում: Պուտինի հրահանգները սեփականաշնորհման ծրագիրը քաոսի են վերածել: Թերթի կարծիքով՝ դրանք քաղաքական խաղեր են, եւ ոչ թե մտածված տնտեսական կուրս, այն դեպքում, երբ Ռուսաստանին, ընդհակառակը, պետք են ավելի շատ տնտեսական միջոցառումներ: Ռուսաստանում տիրող իրավիճակը համարվում է անկայուն. “Եթե նախագահը չի մշակում հստակ քաղաքականություն, նա ստիպված է ենթարկվել իրադարձությունների թելադրանքին”: