ԱՄՆ-ի փոստային գերատեսչությունը հայտարարել է իր համակարգչային համակարգերը կոտրելու մասին, ինչի արդյունքում կարող են գողացված լինել գերատեսչության 800 հազար աշխատակիցների տվյալները. տեղեկացնում է Washington Post-ը:
Հափշտակված տվյալների թվում են անունները, ազգանունների, ծննդյան թվերի, ինչպես նաև՝ սոցապահովության քարտերի համարներն ու աշխատակիցների հասցեները:
Համակարգ ներխուժելու փաստի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի կեսին: Washington Post-ի տեղեկություներով՝ դա կարող են իրականացրած լինել Չինաստանի հատուկ ծառայությունները:
ԱՄՆ-ի փոստային գերատեսչության տեղեկատվությունը հայտնվել է այն պահին, երբ Բարաք Օբաման գտնվում էր Չինաստանում՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան գագաթաժողովին մասնակցելու նպատակով: