Ինչպես արդեն armlur.am-ը հայտնել էր, ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն (61-3, 51 КО) հաջորդ մենամարտը կանցկացնի բուլղարացի Կուբրատ Պուլևի (20-0, 11 КО) հետ, որի ժամանակ կպաշտպանի WBA, WBO, IBF и IBO վարկածով չեմպիոնական գոտիները:
Հիշեցնենք, որ մարտը կկայանա նոյեմբերի 15-ին:
Այսօր պետք է կայանար մրցակիցների մամուլի ասուլիսը, որին, սակայն, Պուլևը բացակայում էր: Բանն այն է, որ մարզիկը ցանկանում էր ասուլիսների դահլիճ մտնել իր թիմի հետ, սակայն նրան հայտնել են, որ ներս մտնել կարող են միայն նրա պրոմոուտերը, ադմինիստրատորն ու մենեջերը:
«Նման պահվածքը չի սազում հսկայական փորձ և այդպիսի անուն ունեցող աշխարհի չեմպիոնին (նկատի ունի Կլիչկոյին): Սա փորձ է ճնշել մեզ, դրանք հոգեբանական խաղեր են, որոնց մենք լիովին պատրաստ ենք»,-ասել է բուլղարացի բռնցքամարտիկը: