2015-ից Ռուսաստանում iPad ու iPhone սարքերը կանջատվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

iPad պլանշետների և iPhone հեռախոսների՝ ռուսաստանյան ներկայացուցչությունների սեփականատերերը 2015-ի հունվարի 1-ից կարող են զրկվել իրենց սարքերն օգտագործելու հնարավորությունից: Այս պահին Apple ընկերության վրա Վաշինգտոնը լուրջ ճնշում է գործադրում՝ պահանջելով միանալ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներին: Այդ մասին ընկերության ներկայացուցիչները ոչ պաշտոնապես հայտնել են լրագրողներին. տեղեկացնում է maxpark.com-ը:

Եթե ամերիկյան կառավարությանը հաջողվի համոզել Apple-ին, ապա ռուսաստանցի օգտվողների սարքերը հեռակա կարգով կարգելափակվեն: Նման հնարավորություն ունի iOS օպերացիոն համակարգը, որն իրականացնում են բոլոր վաճառված սարքերի հեռակա վերահսկումը:

Հարցն այն է՝ կհամաձայնի արդյոք Apple-ը «վաշինգտոնյան քեռիների» առաջարկին: Ընկերության ներկայացուցիչներն ասել են լրագրողներին, որ Ռուսաստանն իրացման շատ եկամտաբեր շուկա է, և ընկերությունը չի ցանկանում կորցնել իր գնորդներին այդ տարածքում: Մյուս կողմից՝ Apple-ը աշխատում է ամերիկյան իրավական դաշտում և ուղղակի կարգադրության դեպքում ստիպված կլինի ենթարկվել:

Սակայն, ինչպես հայտնում է Phonearena.com-ը, iPhone և iPad-ի տերերին հունվարի 1-ից սպառնացող վտանգի հիմնական աղբյուրը ոչ թե Վաշինգտոնում է, այլ՝ Մոսկվայում: Վերջերս ՌԴ պետդումայի պատգամավորներն ընդունեցին օրենք «Անձնական տվյալների պահպանման մասին», ըստ որի՝ ռուսաստանցիների տվյալները պարտադիր պետք է պահվեն միայն ֆիզիկապես Ռուսաստանի տարածքում գտնվող սերվերների վրա:

iOS համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդ տվյալները պահվում են iCloud սերվիսում, որի սերվերները ֆիզիկապես գտնվում են ԱՄՆ-ի տարածքում: Դրանք տեղափոխել Ռուսաստան Apple-ը, բնականաբար, չի պատրաստվում, և եթե պատգամավորները վերջին պահին չփոշմանեն, «Ռոսկոմնադզորն» ուղղակի ստիպված կլինի արգելափակել Ռուսաստանի տարածքից Apple-ի սերվերներին միացման հնարավորությունը:

Երրորդ պատճառը, որի արդյունքում Apple-ի սարքերից ռուսաստանցի օգտվողների համար այս պատմությունը կարող է տխուր ավարտ ունենալ, ռուսաստանյան հոմոֆոբիան է: iPhone և iPad-ի հակառակորդների թիվը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ Apple-ի ղեկավար Տիմ Քուկը հայտարարեց իր՝ նույնասեռական լինելու մասին: Արդյունքում Պետերբուրգում անգամ ապամոտտաժվեց Սթիվ Ջոբսին նվիրված արձանը, որ, ի տարբերություն իր հետնորդի, նորմալ ընտանիքի տեր էր և մի քանի երեխայի հայր:




Լրահոս