36 տարվա ազատազրկում՝ մահապատժի փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կորեայի դատարանը 36 տարվա ազատազրկման է դատապարտել «Սևոլ» լաստանավի 69-ամյա նավապետ Լի Չժուն Սոկին:

«Սևոլ» լաստանավը Հարավային Կորեայի ափերի մոտ ջրասույզ էր եղել ապրիլի 16-ին: Լաստանավի 476 ուղևորների մեծ մասը զոհվել էր:

Ողբերգության զոհ է դարձել 295 մարդ, ևս ինը մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած:

Նավապետը մեղադրվում էր անզգուշությամբ սպանության մեջ՝ հանցավոր անփութության պատճառով:

Դատախազները պահանջում էին նրան մահապատժի ենթարկել, սակայն դատարանը ավելի մեղմ վճիռ է կայացրել:

Մեղադրող կողմը պնդում էր, որ նավապետ Լին կարգադրել է ուղևորներին մնալ նավի վրա, չնայած որ լաստանավի վրա բավարար փրկարար նավակներ են եղել:




Լրահոս