Մայիսի 26-ին` ժամը 22.50-ին, Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը ուղիղ եթերում հեռարձակելու է Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ” երգի մրցույթի եզրափակիչ համերգը: Նախնական տեղեկությունների համաձայն` այն վարելու են Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ու Հանրային հեռուստաընկերության “Առաջին լրատվականի” լրագրող Արթուր Գրիգորյանը: