
Իսրայելում տղամարդն ամուսնալուծվել է կնոջից` 550 կատվի պատճառով:
Բեեր- Շեւա քաղաքի կրոնական դատարանում տղամարդը հայտարարել է, որ այլեւս չի կարողանում դիմանալ այդքան մեծ թվով կատուների ներկայությանը: Նրա խոսքով `չորքոտանիները նրան չեն թողնում ոչ ուտել, ոչ քնել:Ամուսնալուծության գործընթացի ժամանակ դատարանը դիմել է կնոջը եւ փորձել համոզել նրան չտալ իր համաձայնությունը: Սակայն կինը կատուներին գերադասել է ամուսնուն: Թե որքան է զույգը համատեղ ապրել, եւ երբ է սկսվել կնոջ մոտ կատվամոլությունը, չի հաղորդվում: