Կառավարությունը հաշվարկում է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներից կրած վնասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը տարեվերջին կհաշվարկի, թե ինչ վնասներ է կրել տնտեսությունը՝ պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Վերջինս կոչ արեց միմյանց հետ չկապել պատժամիջոցների առկայությունն ու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցերը:

«Դրանք Եվրասիական տնտեսական միության վնասները չեն, այլ խնդիրներ են: Պատժամիջոցները չեն կիրառվել նրա համար, որ ստեղծվել է միություն, դա այլ խնդիր է»,- ընդգծեց նախարարը:

«Ընդհանուր առմամբ՝ ազդեցությունն ավելի շատ եղել է այլ ապրանքների գծով, հիմնականում՝ արտադրատեխնիկական ապրանքների ուղղությամբ: Եթե երկրում գների բարձրացում կամ անկայունություն է լինում, ապա ներմուծողները ձեռնպահ են մնում ներմուծում կատարելուց մինչև գների կայունացում, որովհետև իրենք էլ շուկայում կողմնորոշվելու խնդիր ունեն»,- հավելեց նա:

Նրա խոսքով՝ եթե ռուբլու արժեզրկումը չլիներ, կանխատեսվում էր, որ ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտները կաճեին 8-9 տոկոսով:




Լրահոս