Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Զարուհի Փոստանջյանի առաջարկած «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակարգերի մասին» նախագիծը:
Զ. Փոստանջյանը նշեց, որ որոշումը բաղկացած է 4 կետից:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, բացառել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անցակետի տեղադրումը, բացառել Արցախի և Ադրբեջանի սահմանին այլ պետությունների կամ միջազգային կառույցների կողմից զինված ուժերի տեղակայումը և բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի Արցախի և Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
ԱԺ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ այս հարցի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել: