
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում նախատեսվում է կառուցել 111 հարկանի երկնաքեր, որը կլինի բարձրությամբ հինգերրդն աշխարհում:
Ակնկալվում է, որ Signature Tower շենքի բարձրությունը կլինի 534.5 մետր: Շենքը կգտնվի Sudirman Central Business District բիզնես թաղամասում: Շենքի շինարարությունն ավարտին կհասցվի 5 տարի հետո: Նշենք, որ այս պահի դրությամբ աշխարհի ամենաբարձր շենքը Արաբական միացյալ էմիրությունների Բուրջ Դուբայ շենքն է՝ 825 մետր, 162 հարկ: Բացի այդ, ԱՄԷ-ում նախատեսվում է կառուցել 1400 մետրանոց երկնաքեր