Երևանի Խաչիկ Դաշտենցի թիվ 114 դպրոցում նույնպես այսօր տեղի ունեցավ վերջին զանգի արարողություն: Տոնակատարության շրջանակներում դպրոցի աշակերտները ցուցադրեցին հումորային համարներ կապված ուսուցիչների, ինչպես նաև իրենց դպրոցական 11 տարիների անցած -գնացած օրերի մասին: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց , որ այսօրվա երիտասարդները ունեն շատ առավելություններ. “Համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ այսօրվա երիտասարդները վատ են :Մեր ներկայիս երիտասարդությունը ունի շատ առավելություններ`ազնիվ են, նպատակասլաց: Մաղթում եմ, որ ապագայում լինեն լավ մարդիկ, իրենց ընտանիքին և հայրենիքին արժանի զավակներ : Եթե լինելու են մեր կյանքում հրաժեշտի պահեր թող որ լինեն այսպիսի հրաժեշտի պահեր,- նշեց դպրոցի տնօրենը:Հայոց Լեզվի ուսուցչուհին, թեև շատ հուզված էր ,բայց միայն մի ցանկություն ուներ, որ մի քիչ շատ սովորեն :
ՁԵՐ ՈՏՔԸ ՆՈՐ ԿՅԱՆՔ ԽԵՐՈՎ ԼԻՆԻ .ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ