Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել է, այսօր խորհրդարանում քննարկվել է Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակարգերի մասին» նախագիծը:
Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե Դաշնակցությունը կողմ է քվեարկելու առաջարկվող նախագծին: ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի նախագծի քվեարկությանը, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, թե այս հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը չի փոխվել: