Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում թմրամիջոցներ տեղափոխող ավտոմեքենայի վարորդը միաժամանակ 15 մարդու է վրաերթի ենթարկել, ապա՝ փախուստի դիմել դեպքի վայրից:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, տուժածներից առնվազն յոթը երեխաներ են: Մի քանի մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Prensa Libre կայքի տեղեկությունների համաձայն՝ ավտոմեքենայի սրահում ոստիկանությունը գտել է կոկաինով և մարիխուանայով փաթեթներ, իսկ փախած վարորդը, ըստ երևույթին, գտնվել է թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ: