
ՄԱԿ-ի դիտորդներրի խումբը, որը նախօրեին ժամանել էր Դումա քաղաք, փորձել է երկխոսություն հաստատել սիրիական ընդդիմության հետ: ՄԱԿ-ի դիտորդական առաքելության տվյալներով` ներկայում դիտորդները նման հանդիպումներ են անցկացնում նաեւ Սիրիայի այլ քաղաքներում, այդ թվում` Հոմսում ու Խան-Շեյխունում: Նշվում է, որ նախօրեին ՄԱԿ-ի զինվորական դիտորդները պայմանավորվել են Հոմսի Էլ-Կուսուր թաղամասից ընտանիքների տարհանման վերաբերյալ: Վերջիններս երկու կրակի միջեւ էին հայտնվել: