Պերուում արդեն երկրորդ լրագրողին են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պերուի մայրաքաղաք Լիմայից ոչ հեռու գտնվող Սան Վիսենտե-դե-Կնյետտե քաղաքում հրազենով զինված երկու տղամարդ հարձակվել է 22-ամյա Ֆերնանդո Ռայմոնդիի վրա վերջինիս հոր բանջարեղենի խանութում: Ռայմոնդին սպանվել է կրծքին արձակված գնդակներից:

Սպանվածը թղթակցում էր Caretas ամսագրին, որը հայտնի է իր ձեռքբերումներով հետաքննող լրագրության ասպարեզում: Լրագրողի սպանությունը կարող է կապված լինել շինարարության կապալառուներից դրամ շորթող հանցավոր խմբերի հետ կապված նրա նյութերի հետ:

Ֆերնանդո Ռայմոնդին դարձել է 2014թ. Պերուում սպանված երկրորդ լրագրողը:




Լրահոս