
Նախագահի հայտարարությունը նշանակում է, որ իշխանությունն ընդունում է առաջարկություններ ու քննադատություն: Սա նշանակում է, որ իշխանությունը, ի դեմս նախագահի, իրավիճակի սրացման ուղիով չի գնում: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե պետք է վերանայել ոչ իշխանական ուժերի առաջարկած 12 կետերը, նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ձևավորվել է մի իրավիճակ, երբ երկրի քաղաքական իշխանության ղեկավարը՝ անկախ ընդդիմության քննադատություններիրց, և որոշ դեպքերում անգամ ոչ կոռեկտ արտահայտություններից, իշխանությունը մի կողմ է թողնում իր կուսակցական շահերը և ղեկավարվում պետական շահերով: Մենք պետք է ընդդիմության հետ շփման եզրեր գտնենք: Մենք միևնույն նավի ուղևորներն ենք, իսկ ցնցումներով և փոխադարձ մեղադրանքներով ժողովրդի խնդիրները չեն լուծվի», – ընդգծել է նա: