Կենտրոնական բանկը հերքում է, ադրբեջանցիները՝ ապացուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որում հերքում է տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանական հաքերները կոտրել են նրան պատկանող սերվերներն ու հրապարակել գողացված տվյալները։

Հաղորդագրությունում ասվում է.

«Առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են:

Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում կեղծ տվյալներ: ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետները այս պահին քայլեր են ձեռնարկում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար»:

Հիշեցնենք, որ ինչպես armlur.am-ն էր գրել, վերջերս նույնպես սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ կենտրոնական բանկի կայքն ադրբեջանցիների կողմից հարձակման է ենթարկվել: Սակայն այդ անգամ ևս կառույցի լրատվական բաժինն ամեն ինչ հերքել էր:




Լրահոս