ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին մաստակ է ծամել: Այս անգամ դա տեղի է ունեցել Չինաստանում ընթացող Ասիական-խաղաղօվկիանոսյան գագաթաժողովի ժամանակ: Լրագրողների վկայությամբ, ԱՄՆ ղեկավարի՝ մաստակ ծամելիս արձակված ձայները լսելի են եղել, երբ նա իր ավտոմեքենայից ուղևորվել է դեպի Պեկինի լողավազանային համալիր, ուր երեքշաբթի հանդիսավոր միջոցառումներ են անցկացվել: Չինացի բլոգերներին վիրավորել է ԱՄՆ նախագահի նման պահվածքը:
«Չինական կողմն ամեն բան արել է, որպեսզի այդ հանդիպումը դառնա շքեղ միջոցառում, սակայն տեսել ենք, թե ինչպես է Բարաք Օբաման իր մեքենայից դուրս գալիս մաստակ ծամում՝ ասես պորտաբույծ լինի», – իր վրդովմունքն է արտահայտել Ժուռնալիստիկայի համալսարանի պրոֆեսոր Ցինխուա Հոնգ Ինը USA Today ամսագրում:
Հիշեցնենք, որ Օբաման մաստակ էր ծամել նաև Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափ իջնելու 70-ամյակին նվիրված արարողության ժամանակ: