Մոսկվայում երիտասարդ զույգը պատուհանից ցած է նետվել ձեռք ձեռքի բռնած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի մայրաքաղաքի արևմտյան հատվածում երկու երիտասարդներ փորձել են ինքնասպան լինել:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 23-ամյա աղջկան հյուր է եկել իր 25-ամյա ընկերը: Թե ինչի մասին է զրուցել զույգը, փակվելով սենյակում, հայտնի չէ: Սակայն մի քանի ժամ անց երիտասարդները ձեռք ձեռքի բռնած ցած են նետվել պատուհանից: Ընկնելով 8-րդ հարկից, աղջիկը տեղում մահացել է: Տղային ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես «КП»-ին տեղեկացրել են իրավապահ մարմինները, աղջիկը նախկինում արդեն փորձել էր ինքնասպան լինել: Նա հայր չուներ, իսկ մայրը հազվադեպ էր տուն գալիս: Աղջկան խնամում էր տատիկը, ով ներկայումս շոկային վիճակում է:




Լրահոս