ՀՀԿ-Ի ԳԼԽԻՆ ԷԼԻ «ԿՐԱԿ ԹԱՓՎԵՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարմանալի նախախնամությամբ արդեն երկրորդ դեպքն է, որ «ՀՀԿ-ի գլխին կրակ է թափվում»: Երեկ՝ ժամը 17:00-17:30 սահմաններում, ուժեղ հրդեհ էր բռնկվել ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ այրելով շենքի տանիքը: Առայժմ պաշտոնական որեւէ տեղեկություն չկա իշխող կուսակցության գրասենյակում բռնկված հրդեհի պատճառների վերաբերյալ: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ՀՀԿ հանրահավաք-համերգի ժամանակ հրդեհ էր եղել. պայթել, այրվել էին երիտասարդների մոտ գտնվող ՀՀԿ նշանով փուչիկները, արդյունքում մոտ 150 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին տարբեր բուժհաստատություններ: Ավելին, այսօր էլ նրանցից մի քանիսը շարունակում են մնալ հիվանդանոցում: Երեկվա հրդեհից հետո շատերի մոտ առաջին արձագանքը մեկն էր. ՀՀԿ-ն պատժվում է կատարած ընտրակեղծիքների ու մյուս հանցանքների համար, եւ ընդհանրապես, վերջին շրջանում ՀՀԿ-ին սկսել են հետապնդել անհաջողությունները: Անգամ նրանց կրակայրիչներն են «ինքնաբուխ» պայթում:




Լրահոս