Ռուս կնոջ գլուխը մնացել է վերելակի տակ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Սարատով քաղաքի առևտրի կենտրոններից մեկում: Այդ օրը 32-ամյա կինը, ով սրճարանում վաճառող է աշխատում, ինչպես միշտ, իր աշխատանքն է կատարել: Նա բեռնատար վերելակից հանելիս է եղել մթերքը, երբ վերելակը սկսել է ցած իջնել: Նկատելով այդ՝ կինը, միևնույն է, փորձել է հանել վերջին սկուտեղը, սակայն չի հասցրել: Կինը բառացիորեն խրվել է վերելակի մեջ:

Վաճառողի գլուխը ուժեղ վնասվել է: Մի քանի րոպե նա մնացել է ծուղակի մեջ, մինչև որ գործընկերները օգնել են նրան դուրս պրծնել: Կինն այժմ հիվանդանոցում է՝ գլխի և ողնաշարի բազմաթիվ վնասվածքներով: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, չի բացառվում, որ պատասխանատվության ենթարկվի կնոջ գործատուն, տեղեկացնում է kp.ru-ն:




Լրահոս