ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մայիսի 16-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Օրինաց երկիր» կուսակցությունում Արթուր Բաղդասարյանից լուրջ դժգոհություն ու հիասթափություն է հասունանում, ինչի արդյունքում կուսակցության Աշտարակի կառույցի ղեկավար Ռազմիկ Տերտերյանը եւ էլի մի քանի մարզային կառույցների ղեկավարներ հեռացել էին կուսակցությունից: Այս իրադարձություններից հետո ՕԵԿ-ում որոշում էր կայացվել կուսակցության վարչությունը վերակազմավորելու եւ նորը ձեւավորելու մասին: Սակայն ՕԵԿ խոսնակն ակտիվորեն հերքում էր այդ ամենը: Եւ ահա երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ «դադարեցվում է ՀՀ այն քաղաքացիների անդամակցությունը ՕԵԿ-ին, ովքեր մինչեւ ս/թ. մայիսի 22-ը հաշվառված են եղել որպես ՕԵԿ անդամներ, մինչեւ նոր կարգին համապատասխան ընդունելության կազմակերպումը»: Պարզվում է՝ ՕԵԿ-ը հունիսի 1-ից վերակազմավորվելու է, նաեւ՝ ենթարկվելու կառուցվածքային փոփոխությունների:




Լրահոս