
Բրեստի մազում կործանվել է Բելառուսի զինված ուժերի МиГ-29 ինքնաթիռը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, տեղեկատվությունը հաստատել է հանրապետության Քննչական կոմիտեն: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Դեպքի վայր են մեկնել հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Փաստի առնչությամբ կատարվում է քննություն:
Նշենք, որ սա МиГ-29-ի հետ կապված առաջին արտակարգ պատահարը չէ: 2014թ.-ի ամռանը նույն տեսակի ինքնաթիռը, որը պատկանում էր Ռուսաստանի ռազմաօդային ուժերին, վայր է ընկել Աստրախանի մարզում: Կործանիչը կատարելիս է եղել պլանային ուսումնամարզական թռիչք: Վթարի պատճառ էր դարձել ավիացիոն տեխնիկայի խափանումը: