ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Պարենային ապահովություն եւ աղքատություն. 2012թ. հունվար-մարտ» զեկույցը, որտեղ ներկայացված ցուցանիշները գալիս են ապացուցելու մի պարզ ճշմարտություն. չկա մի ոլորտ, որտեղ գրանցված լինի փոքր առաջընթաց: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2008թ. Հայաստանում աղքատության ցուցանիշը եղել է 17,6 տոկոս, ընդ որում ծայրահեղ աղքատության թիվը՝ 1,6 տոկոս: 2009թ. այս ցուցանիշը բարձրացել է՝ դառնալով 34,1 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության թիվը՝ 3,6 տոկոս: 2010թ. աղքատության ցուցանիշն ավելի է բարձրացել՝ հասնելով 35,8 տոկոսի: Ծայրահեղ աղքատության ցուցանիշն էլ հասել է ավելի քան 3 տոկոսի: Իսկ իշխող Հանրապետական կուսակցությունն այս օրերին զբաղված է ԲՀԿ-ի հետ սիրախաղով՝ կոալիցիան կազմել հուշագրո՞վ, թե՞ համաձայնագրով:




Լրահոս