ԱՐՏՅՈՒՇԸ ԿԳՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը վայր է դնելու իր մանդատը: ՀՅԴ-ում նման որոշում է կայացվել, քանի որ այնտեղ ցանկանում են՝ համամասնական ցուցակով պատգամավոր դառնա «Գրանդ քենդի» ընկերության տնօրեն, ՀՅԴ ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Բաբայանը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ այս շահագրգռվածության պատճառն այն է, որ ՀՅԴ քարոզարշավը հիմնականում ֆինանսավորել է Հրանտ Վարդանյանը, եւ հիմա կուսակցությունը պետք է հատուցի: ՀՅԴ-ում քննարկումները բավական բուռն ընթացք են ունեցել, եւ վերջապես որոշվել է «թույլ օղակը»: Պարոն Շահբազյանը մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս լուրերը: Նա ասաց, որ իրեն որեւէ մեկը մանդատից հրաժարվելու մասին որեւէ բան չի ասել: «Բոլոր հարցերը որոշում է ԳՄ-ն»,-նշեց Շահբազյանը:




Լրահոս