ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ կայացել է խորհրդակցություն 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչների եւ թաղամասի կառուցապատող ընկերության մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության ժամկետների արագացման, բնակարանների բաշխման, սեփականության վկայականների գրանցման հարցեր:
Հանդիպման արդյունքում որոշվել է, որ պարբերաբար կկազմակերպվեն նման քննարկումներ, որոնք կնպաստեն հարցի արդյունավետ լուծմանը:
Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հետայսու հսկողության տակ պահել ձեռք բերված պայմանավորվածությունը եւ ժամկետների ժամանակացույցը: