«ԲԱՆԱԿԻ ՔԵՖԻՑ» ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին, երբ Սերժ Սարգսյանը «Փարվանա» ռեստորանում ուրախ պարից հետո դուրս է եկել, հենց բակում կարճատեւ քաղաքական զրույց է ունեցել մի խումբ ՀՀԿ-ականների հետ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սարգսյանն ասել է, թե «տղե՛րք, հնարավոր է՝ կոալիցիա չլինի», քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն «ճիշտ չի պահում»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը ներկա է եղել խոսակցությանը, միանգամից արձագանքել է, թե կարող են արդեն պաշտոնապես հայտարարել, որ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան չի ձեւավորվելու: Սակայն Սարգսյանն ասել է, որ դեռ սպասեն, քանի որ Ծառուկյանը խոստացել է մայիսի 25-ին իրեն կոնկրետ պատասխան տալ:
Ի դեպ, Սամվել Ալեքսանյանի «բանակի քեֆին» չեն մասնակցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:




Լրահոս