Վարչապետը ցավակցել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետը ցավակցել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ.

«Կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված քաղաքացիների հարազատներին, բարեկամներին և նրանց հետ միասին կիսում ծանր վիշտը: Կառավարությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր ողբերգական դեպքի հետ կապված անաչառ քննություն իրականացնելու համար: Վստահեցնում եմ, որ վիրավորների ապաքինման ընթացքը լինելու է մեր ուշադրության կենտրոնում:

Եվս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին և արագ ապաքինում մաղթում վիրավորներին»:




Լրահոս