
«Ռոբերտ Քոչարյանի վերադարձը լրիվ անիմաստ է»:
Դժվար է ասել՝ հերթական «մշուշոտ» հայտարարությամբ Ահարոնն ի՞նքը չի ցանկանում երկրորդ նախագահի վերադարձը, թե՞ պարզապես կարծիք է արտահայտում կոնկրետ պատվերի շրջանակներում: Ամեն դեպքում, ցանկացած քաղգործիչ սեփական գործողությունների նպատակահարմարությունն անձամբ է որոշում՝ երբեմն բացարձակապես հաշվի չառնելով կողքից հնչող գնահատականները: Եւ այս դեպքում սոցիոլոգը դարձյալ առաջ է անցնում, քանի որ Ռ. Քոչարյանը դեռ ինքն էլ չի կողմնորոշվել իր անելիքի հարցում: Իսկ սոցիոլոգի հորդորների կարիքը նա բնավ չունի այն պարզ պատճառով, որ որսորդությունը քաղաքականությունից նախընտրելի է: