
«Մենք ոչ մի բան չենք համատեղելու»:
ԲՀԿ-ն թեեւ լռում է, բայց այս ու շատ այլ ուրիշ նորաթուխ ԲՀԿ-ականներ առանց ենթատեքստերի հայտարարում են, որ կոալիցիոն համագործակցության նախորդ տարիների փորձից իրենք դժգոհ են: Իհարկե, դժգոհելու տեղ ունեն, քանի որ ՀՀԿ-ն բացթողումները բոլորի վրա է տարածում, իսկ այդպես էլ չնկատվող հաջողությունները մատուցում է իբրեւ իր ու Սերժ Սարգսյանի ձեռքբերում: Սա էլ հենց համատեղվելու վնասակարությունն է, որը հատկապես ԲՀԿ-ի սրտով չէ: Կոալիցիա կկազմվի, թե ոչ՝ պարզ կդառնա շատ շուտով: Համենայնդեպս, նույն Տիգրանը կերազեր իշխանական դաշտում հայտնվելու եւ տրված հնարավորություններից օգտվելու մասին: