
«Մենք սկզբունքորեն երբեք չենք կիրառել սեւ քարոզչություն»:
Դեռ չեն մոռացվել ժամանակները, երբ Արթուր Բաղդասարյանն անչափ շատ էր սիրում իշխանությունից ընդդիմություն (եւ հակառակը) ճանապարհով գնալ ու գալ: Ու երբ ՕԵԿ ղեկավարն ընդդիմադիր ճամբարում էր, խոսքեր չէր խնայում ե՛ւ իշխանությանը, ե՛ւ իշխանական գործիչներին քննադատելու համար: Թարմ են նաեւ տպավորությունները ՀԱԿ-ին տված խոստումները դրժելով դեպի կոալիցիա թռիչքի մասին: Այսքանից հետո ՕԵԿ-ը ոչ թե սեւ PR-ից խուսափելով չի քննադատում, այլ լավ է հասկանում, որ իր դեմ ուղղված սլաքներն այնքան շատ են, որ բումերանգի էֆեկտը ցանկացած դեպքում անխուսափելի կարող է լինել: