Aravot.am-ը գրում է. Գորիսի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ընդդիմախոս Մարտին Զիլֆուղարյանը մարզպետի ատենախոսության միակ թերությունը համարում է տառասխալները:
«Հրաշալի աշխատանք է ներկայացված 600 էջ: Դրական եմ գնահատել աշխատանքը, կային միայն տառասխալներ»,- Aravot.am-ին պատմեց Մարտին Զիլֆուղարյանը:
Հարցին՝ դատարաններում Սուրիկ Խաչատրյանի շահերն եք պաշտպանում այդ հանգամանքը չխանգարե՞ց ատենախոսությունը օբյեկտիվ գնահատել, վստահեցրեց, որ շահերի բախում կամ հակասություններ չեն եղել, այնպիսի աշխատանք էր, որ ով էլ նայի, դրական կգնահատի.« Սա այն դեպքը չէր, որ հենց այնպես ճառ ասեի, անցներ, իսկապես, լուրջ աշխատանք է:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում