
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Սպորտինգ»-ի կիսապաշտպան Նանին անդրադարձել է Եվրո-2016-ի որակավորման փուլի շրջանակներում կայանալիք Պորտուգալիա-Հայաստան խաղին:
«Հայաստանի ազգային հավաքականի դեմ հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Ներկա պահին ես և իմ թիմակիցները մտածում ենք միմիայն Եվրո-2016-ի մասին:
Մենք ուսումնասիրել ենք մեր մրցակցին. նրանք շատ վտանգավոր են: Պորտուգալիայի հավաքականը պետք է լինի համախմբված, ուշադիր և վստահ իր ուժերի վրա»,- հայտարարել է Նանին: