Դաշնակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին. «Հայոց Աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց Աշխարհ» թերթը գրում է. «Երեկ «Հայոց Աշխարհ»-ը փորձեց պարզել՝ ինչպե՞ս են վերաբերվում ոչ իշխանական ուժերը նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե իշխանությունը պատրաստ է եւս մեկ անգամ քննարկել խորհրդարանական փոքրամասնության հետ համագործակցության հնարավորությունը եւ փորձել ընդհանուր եզրեր գտնել որոշակի խնդիրների շուրջ, անկախ քննադատության «ձեւաչափից»:

Դաշնակցությունը չխուսափեց հայտնել իր կարծիքը՝ ի դեմս Արծվիկ Մինասյանի, նշելով, որ կուսակցությունը դրական է վերաբերվում նախագահի հարցազրույցում տեղ գտած կառուցողական շեշտադրումներին։

«Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ մեր տեսակետը բոլորին է հայտնի՝ մենք կողմնակից ենք սահմանադրական փոփոխություններին, բայց ոչ թե ցանկացած բովանդակությամբ, այլ այնպիսի բարեփոխումների, որոնք կապահովեն հիմնարար փոփոխություններ մեր երկրում, այսինքն՝ համակարգային իշխանափոխության իրական հնարավորություն կստեղծեն: Իմ խնդիրը չէ գնահատական տալ, ձեւական առումով դա արվում է ինքնակա՞մ, թե՞ եռյակի պահանջով։ Կարեւորն այն է, որ այդ խնդիրները լուծում ստանան։ Ի վերջո, 12 կետերը առաջին հերթին Դաշնակցության պահանջներն են, եւ ոչ միայն այդ 12-ը՝ մենք շատ ավելի մեծ պահանջներ ենք ներկայացրել իշխանություններին։ Հիմա, եթե ինչ-որ մարդիկ համարում են, որ իշխանությունը տեղի տվեց «համաժողովրդական շարժմանը», Աստված իրենց հետ»,- ասել է նա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս