«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից փորձել էր գրավոր հարցմամբ պարզել ՆԱՏՕ-ի, ԵԽԽՎ-ի եւ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական պատվիրակությունների կազմերը, այդ թվում ԱԺ աշխատակազմից ընդգրկված անձանց անունները: Սակայն Բաբայանը հարցված տվյալները տրամադրելու փոխարեն փորձել է ցույց տալ իր իրավական գիտելիքները: Պարզվում է՝ սույն պարոնին չի գոհացրել այն փաստը, որ հարցումը ներկայացվել է էլեկտրոնային եւ ոչ թե թղթային տարբերակով` ստորագրված: Այդ դեպքում ստիպված ենք թերթի միջոցով հրապարակային Արսեն Բաբայանից պարզաբանում պահանջել հետեւյալի մասին՝ ճիշտ է, որ վերջին մի քանի ամիսներին տարբեր պատվիրակությունների հետ արտերկիր է մեկնում միեւնույն անձը` բարետես եւ երկարոտն աղջիկ: Եթե այո՛, ապա կխնդրենք նաեւ հրապարակել, թե ԱԺ աշխատակազմի պաշտոնյաներից հատկապես ո՞ւմ համար է տվյալ անձը դարձել «անփոխարինելի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: