«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը ցանկություն է հայտնել գնել հայկական «Հայբիզնեսբանկը» և այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել:
Գնման նախապատրաստվող գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն: Նշենք, որ 2013-ից «Հայբիզնեսբանկում» խնդիրներ էին առաջացել: Բանկում իրականացված աուդիտի արդյունքում հսկայական չափերի հափշտակության փաստեր ի հայտ եկան, որին հետևեցին ձերբակալություններ: Ձերբակալվածների թվում էր նաև բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը:
Բանկի նկատմամբ ժամանակին հետաքրքրություն էր դրսևորում նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Հենց նրա նախաձեռնությամբ սկսված աուդիտն էր. որ հայտնաբերեց հափշտակության փաստերը: Սակայն, դրանց ծավալն այնքան մեծ է, որ Հովսեփյանը հրաժարվեց բանկը գնելու մտադրությունից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: