«Էյր Արմենիա»-ի օդաչուներն անորուշության մեջ են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Էյր Արմենիա» ավիաընկերության օդաչուները, որոնց մեծ մասն «Արմավիայի» նախկին աշխատակիցներն են, անորոշության մեջ են: Մինչև դեկտեմբերի 20-ը ավիաընկերությունը դադարեցրել է ուղևորափոխադրումները, իսկ թե ինչ է լինելու դրանից հետո, աշխատողներին չի ասվել: Այժմ ղեկավարությունն օդաչուներին իրենց հաշվին արձակուրդ է ուղարկել՝ վճարելով աշխատավարձի չնչին մասը: «Էյր Արմենիայի» սեփականատեր Արսեն Ավետիսյանն աշխատում է բարձր պահել աշխատողների տրամադրությունը: Թե նրանց, թե ԶԼՄ-ներին ասվում է, որ երկու ինքնաթիռները, որոնք «Էյր Արմենիան» վարձակալում է հոլանդական ընկերությունից, Հոլանդիայում տեխսպասարկում են անցնում: Իրականում, սակայն, հայկական ավիափոխադրողը գումար է պարտք դրանց տերերին, և վերջիններս հետ են տարել օդանավերը, պայմանով, որ կվերադարձնեն միայն այն դեպքում, եթե հայկական ընկերությունն իր պարտքերի համար երաշխավոր գտնի: Ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանն օրերս մեզ հետևյալ բացատրությունը տվեց. «Նրանց հավելյալ երաշխիքներ են պետք, որպեսզի նրանք վստահ լինեն, որ մենք մեր ամսավճարները ժամանակին կվճարենք»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս