Անկարգություններ Վարշավայում. կա 50 վիրավոր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանում երկրի Անկախության օրվա հետ կապված երթի ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: Արդյունքում 50 մարդ վիրավորվել են, որոնց կեսը ոստիկաններ են: Ոստիկանությունը 300 մարդ է ձերբակալել:

Դեմքները փակ՝ հարյուրավոր մարդկանց ցրելու համար լեհական ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել:

Բախումը սկսվել է, երբ երթի մասնակիցների մի մասը՝ հիմնականում ծայրահեղ աջ խմբավորումների ներկայացուցիչներ, անջատվել է մարդկանց հիմնական զանգվածից և սկսել է ոստիկանների վրա քարեր և ճայթռուկ նետել:

Նման երթերը չորրորդ տարին է՝ ուղեկցվում են բռնություններով: Անցած տարի ակցիայի մի խումբ մասնակիցներ փորձել են հարձակվել Ռուսաստանի դեսպանատան վրա: Դրանից հետո երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին ստիպված էր ներողություն խնդրել Ռուսաստանից, տեղեկացնում է BBC-ին:

141111191607_lovers_warsaw_624x351_epa

141111190943_policemen_624x351_epa

141111190831_hooligans_poland_624x351_epa

141111190721_poland_flags_624x351_ap

141111185049_polish_hooligans_624x351_epa




Լրահոս