Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է ՈւԵՖԱ-ի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է ՈւԵՖԱ-ի այն որոշումը, ըստ որի Եվրո-2016-ի ընտրական փուլի երկու հանդիպումերը պետք  է անցկացնի առանց հանդիսականների:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Բելգրադում տեղի ունեցած Սերբիա-Ալբանիա հանդիպումն ընդհատվել էր 0:0 հաշվի ժամանակ: Խաղադաշտում ծեծկռտուք էր սկսվել երկու հավաքականի ֆուտբոլիստների և երկրպագուների միջև:

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Սերբիային գրանցել էր հաղթանակ 3:0 հաշվով, բայց թիմից հանել էր երեք միավոր և որոշել, որ հաջորդ երկու խաղերը պետք է անցկացվեն առաց հանդիսականների: Բողոքարկման որոշումը կքննարկվի դեկտեմբերի 2-ին:

Նշենք, որ այս երկու հավաքականները Հայաստանի հավաքականի հետ գտնվում են նույն խմբում:




Լրահոս