Լիբիայում երեք երիտասարդների են գլխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիայի արևելքում՝ Բենգազիից ոչ հեռու գտնվող Դերնա քաղաքում, երեք երիտասարդ քաղաքական ակտիվիստների են գլխատել:

Սպանվածները սոցցանցերում տեղեկատվություն էին տարածում քաղաքի կյանքի մասին: Նոյեմբերի սկզբին տեղեկություններ էին հայտնվել նրանց առևանգման մասին:
Դերնայում վերահսկողություն սահմանելու համար մրցակցում են իսլամիստների մի քանի խմբեր: Վերջերս գրոհայիններից ոմանք հայտարարել են «Իսլամական պետություն» խմբավորմանը պատկանելու մասին:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Լիբիայի բռնակալ գնդապետ Քադդաֆիին գահընկեց անելուց հետո, ապստամբներից շատերը գնացել են Սիրիա՝ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարելու նպատակով: Ենթադրվում է, որ նրանցից շատերը վերադարձել են և բնակություն հաստատել Լիբիայի արևելքում:

Ինչպես տեղեկացնում է BBC-ի թղթակիցը, Լիբիայում գլխատման դեպքերը շատ հազվադեպ են:




Լրահոս