Գյումրու ճանապարհին ավտովթարից տուժած 14-ամյա տղան կվիրահատվի Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից 47-ամյա կինը, որը ստացել էր մարմնի մակերեսի 35 տոկոս այրվածք, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վթարված միկրոավտոբուսի 14-ամյա ուղևորը երեկ երեկոյան Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն. Նրան կվիրահատեն մասագիտական մանկական հիվանդանոցում: Տղայի վիճակն պահին գնահատվում է միջին ծանրության: Նա ունի զույգ բազկոսկրերի, նաև ակնակապիճի և ձախ հայմորյան խոռոչի լատերալ պատի կոտրվածքներ: Գյումրու բժշկական կենտրոնում է գտնվում նաև 14-ամյա վիրավոր տղայի մայրը: Վաղը նա կվիրահատվի: Վիրավորներից 39-ամյա ուղևորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, մի քանի օրից նա դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ այս պահին նրա բուժումը շարունակվում է Գյումրու բուժկենտրոնում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող 17-ամյա պատանին, որի մոտ գանգի հիմի կոտրվածքի մասին նախնական ախտորոշումը հերքվել էր,վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը բավարար է:

Լուսանկարը՝ Shamshyan.com-i




Լրահոս