
Ալժիրում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի МиГ-25 ինքնաթիռը: Օդաչուն հասցրել է լքել ինքնաթիռը, որի կործանման պատճառները հայտնի չեն: Դրանց ուսումնասիրման համար ստեղծվել է հատուկ քննչական հանձնաժողով, տեղեկացնում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսում կործանվել էր ռուսական արտադրության МиГ-29-ը օդանավը: Դա այդ ինքնաթիռների հետ կապված միակ արտակարգ պատահարը չէր:
2014թ.-ի ամռանը նույն մոդելի ինքնաթիռը, որը պատկանում էր Ռուսաստանի ռազմաօդային ուժերին, կործանվել էր Աստրախանի մարզում: Կործանիչը կատարում էր պլանային ուսումնամարզական թռիչք: Վթարի պատճառ էր դարձել ավիացիոն տեխնիկայի խափանումը: