Հռոմում բնակիչները հարձակվել են ներգաղթյալների կենտրոնի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի ծայրամասում մի խումբ ծայրահեղական բնակիչներ հարձակվել են ներգաղթյալների ժամանակավոր տեղակայման կենտրոնի վրա, որտեղ ապօրինի ներգաղթյալներ են բնակվում, այդ թվում՝ Սիցիլիայի նեղուցում փրկվածները: Ցուցարարները ճայթուկներ են շպրտել, այրել են աղբանոցն ու ավտոմեքենաները:

Ի պատասխան՝ կենտրոնի բնակիչները սկսել են դատարկ շշեր և քարեր նետել. տեղեկացնում է ТАСС-ը: Երկու մարդ տուժել է, այդ թվում՝ մեկ ոստիկան: Անկարգությունների մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են:

Ներգաղթյալների դեմ բողոքները Հռոմում շարունակվում են արդեն մի քանի օր, սակայն բռնությունների են վերածվել միայն այժմ:




Լրահոս