Կամչատկայի Վիլյուչինսկ քաղաքի երկու բնակչուհիներ «հեռախոսային ահաբեկչությամբ» են զբաղվել՝ իրենց կողակիցներին ոստիկանությունից ազատելու նպատակով:
Նրանք զանգահարել են ոստիկանության բաժանմունք և հայտնել այնտեղ տեղադրված ռումբի մասին: Կանայք սպառնացել են պայթեցնել այն, եթե իրենց սիրեցյալներն ազատ չարձակվեն:
Սկզբում ոստիկանությանը կեղծ տեղեկատվություն է տրամադրել կանանցից մեկը, ով ֆերմերային տնտեսության ղեկավար է: Մեկ օր անց նման սպառնալիքով զանգահարել է մեկ այլ կին:
Շների ուղեկցությամբ մասնագետները զննել են ոստիկանության շենքը, սակայն ոչ մի պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: «Հեռախոսային ահաբեկիչների» հանդեպ հարուցվել է քրեական գործ. տեղեկացնում է ТАСС-ը: