ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մասնակցել է մանկական երգչախմբային արվեստում հայտնի «Թող ապագան երգի» (Let The Future Sing) Ստոկհոլմի փառատոնին ու ճանաչվել լավագույններից մեկը: Ի դեպ, այս հեղինակավոր  փառատոնը կազմակերպվում է երեք տարին մեկ անգամ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի փոխանցմամբ՝ երգչախումբը փառատոնից հետո հնարավորություն է ստացել համերգով հանդես գալ Ստոկհոլմի լավագույն բեմերից մեկում` Konserthuset համերգասրահում, կատարել է Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Ստեփան Շաքարյանի, իսկ երիտասարդ երգահաններից` Ռոբերտ Պետրոսյանի, Դավիթ Հալաջյանի, Արմինե Կարապետյանի ստեղծագործությունները, ինչպես նաեւ կատակային երգեր, ջազային կատարումներ: «Փոքրիկ երգիչներ»-ի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ այս տարվա հուլիսին երգչախումբը պատրաստվում է շրջագայություններով հանդես գալ Ճապոնիայում:




Լրահոս