ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հիմա անձնագրերում, մատյաններում, ծննդականներում գրվում է անուն, հայրանուն, ազգանուն, ի դեպ, հայրանունը սեռական հոլովով չէ (օրինակ՝ Վարդան Վահե Պետրոսյան): Շատ տարիներ առաջ այդ հերթականությամբ չէր: Ինչո՞ւ է փոխվել հերթականությունը, եւ ինչո՞ւ հիմա հայրանունները չեն գրվում սեռական հոլովով:

Մելիք Նուրաբյան, 79 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ տարիներ առաջ, երբ Հայաստանը դեռ ԽՍՀՄ-ի կազմում էր,  ընդհանուր բլանկները գալիս էին Ռուսաստանից, որոնց վրա սահմանված հերթականությամբ լրացվում էին  տվյալները: Անվան, ազգանվան եւ հայրանվան  հերթականության եւ հայրանվան սեռական հոլովով չդրվելը (օրինակ՝ Աննա Գագիկ Սարգսյան) պայմանավորված է նրանով, որ հիմա մենք գրում ենք «Քաղաքացիական ակտերի մասին» օրենքի, արդարադատության նախարարի 2007 թվականի համար 97-Ն հրամանի համաձայն:

Արդարադատության նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատերի մոտ տարակուսանք է առաջացնում մարդու տվյալների այդ ձեւակերպումը: Թերեւս նպատակահարմար է վերադառնալը ձեւակերպման ծանոթ տարբերակին, որին մարդիկ ե՛ւ սովորել են, ե՛ւ ընդունում են:




Լրահոս